Հաքերները խոստացել են հրապարակել «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը
Հաքերները, որոնք կոտրել էին HBO ամերիկյան հեռուստաալիքի համակարգը, սպառնացել են հրապարակել «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը նախքան պաշտոնական պրեմիերան կկայանա:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, հաքերները որպես ապացույց հեռուստաընկերության խմբագրություն նամակ են ուղարկել, որում նշված են եղել ալիքի գաղտնագրերն ու ձայնագրությունները:
Հեռուստաալիքի մամլո ծառայությունն, իր հերթին, հայտարարել է, որ բանակցություններ կվարի հաքերների հետ:










