Խորվաթ նկարչուհին դիմահարդարման շնորհիվ մտացածին էակների է վերածվում (լուսանկարներ)

17:30 • 21.08.17

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի բնակչուհի Ինես Կուսը ստեղծագործ մտածողության ու նկարչական տաղանդի շնորհիվ այն աստիճան է կերպարանափոխվում, որ պարզապես անճանաչելի է դառնում նույնիսկ ամենամտերիմների համար:

Ինչպես նշում է Bored Panda-ն, երիտասարդ աղջիկը ժամերով նկարում է դեմքի վրա ու ստանում եռաչափ, գերբնական պատկերներ: Հաճախ նրա աշխատանքներն այնքան բարդ են լինում, որ Ինեսը ստիպված է լինում մինչև 12 ժամ աշխատել:

«Ամբողջ կյանքի ընթացքում ես փորձում եմ ինքս ինձ գտնել արվեստի տարբեր բնագավառներում՝ լուսանկարչություն, նորաձևություն, դիզայն, նկարչություն: Բայց առավել հաճույք եմ ստանում դեմքիս վրա նկարելուց: Ես կոնցեպտուալ և սյուրռեալիստական արվեստի մեծ սիրահար եմ: Ինքս իմ դեմքին նկարելը մարտահրավեր է, որը ես ամեն անգամ ընդունում եմ ու հաջողություն ունենում: Դեմքին նկարելը բարդ է, քանի որ մակերևույթը հարթ չէ ու ցանկալի պատրանքը ստեղծելու համար մեծ հմտություն և համբերություն է պետք»,-պատմել է հեղինակը:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Ինեսի տպավորիչ աշխատանքները.

Tied Up Makeup /body Painting /land Of Twisted