Ջեյսոն Բորնի մասին ֆիլմերի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի մասին
Անգլիացի ռեժիսոր Փոլ Գրինգրասը ֆիլմ կնկարահանի նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի մասին. ֆիլմը ստեղծելու իրավունքի համար լուրջ պայքար է ընթացել, որն արդյունքում հաղթել է Netflix առցանց ծառայությունը: Այս մասին հայտնում է Deadline-ը:
Փոլ Գրինգրասը հայտնի է սուբերգործակալ Ջեյսոն Բորնի մասին ֆիլմերի շնորհիվ: Մասնավորապես, նա նկարահանել է «Բորնի վերջնագիր» և «Բորնի գերազանցում» ֆիլմերը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ֆիլմի նկարահանումները կանցկացվեն Նորվեգիայում՝ նորվեգացի դերասանների մասնակցությամբ: Նախագծի բյուջեն 20 միլիոն դոլար է: Նախապատրաստումը կմեկնարկի այս շաբաթ, իսկ աշխատանքները կսկսվեն աշնանը:
Բրեյվիկը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման 2011 թվականի ամռանը 77 մարդ սպանելու համար։










