Կալիֆորնիայում փողոցային նկարիչը կեղծ ստվերներ է նկարում՝ շփոթեցնելով անցորդներին (լուսանկարներ)

20:29 • 22.08.17

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ռեդվուդ Սիթի քաղաքում զբոսնելու ժամանակ պարզ է դառնում, որ այնտեղ մի բան այն չէ: Վաղ թե ուշ մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել ստվերների վրա և հասկանում, որ դրանք կեղծ են:

Այսպես, օրինակ, հեծանիվների կայանատեղիները ծաղիկների ստվերներ են թողնում, փոստարկղերն ասֆալտի վրա վերածվում են հրեշների, և այլն:

Bored Panda-ն գրում է, որ այս ամենի պատճառը փողոցային նկարիչ Դեյմոն Բելանջերի գործունեությունն է. նա 20 կեղծ ստվեր է ավելացրել փողոցում գտնվող տարբեր առարկաների մոտ:

«Ստվերներն աշխուժացնում են սովորական առարկաները՝ մարդկանց թույլ տալով մի քիչ ուրախանալ իրենց առօրյայում», - մեկնաբանել է նկարիչն իր աշխատանքները:

Բելանջերի խոսքով՝ սկզբում ինքը նկարում է կավիճով, այնուհետև մգացնում պատկերը մոխրագույն ներկով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կալիֆորնիայում փողոցային նկարիչը կեղծ ստվերներ է նկարում՝ շփոթեցնելով անցորդներին (լուսանկարներ)