Forbes-ը հրապարակել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը (լուսանկարներ)

14:11 • 22.08.17

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշը. դերասանների ամբողջական ցանկը հրապարակվել է ամսագրի կայքում:

Ամսագրի տվյալների համաձայն՝ այս տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանն ամերիկացի դերասան Մարկ Ուոլբերգն է, որը վաստակել է 68 միլիոն դոլար: Գումարի մեծ մասը նա վաստակել է Շոն Անդերսի «Բարև, հայրիկ, Նոր տարի 2» և Մայքլ Բեյի «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմերի շնորհիվ:

 

Похожее изображение

 

Ամսագրի վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Դուեյն Ջոնսոնը, որն այս տարի վաստակել է 65 միլիոն դոլար:

 

Картинки по запросу Дуэйн Джонсон

 

Երրորդ տեղում հայտնվել է Վին Դիզելը՝ 54.5 միլիոն դոլար հասույթով:

 

Картинки по запросу Вин Дизель

Վարկանիշի առաջին տասնյակում ներառվել են նաև Ադամ Սենդլերը (50.5 մլն դոլար), Ջեքի Չանը (49 մլն դոլար), Ռոբերտ Դաունի Կրտսերը (48 մլն դոլար), Թոմ Քրուզը (43 մլն դոլար) և երեք բոլիվուդյան դերասան՝ Շահրուխ Խանը (38 մլն դոլար), Սալման Խանը (37 մլն դոլար) և Ակշայ Կումարը (35.5 մլն դոլար):

 

Картинки по запросу Адам Сэндлер

Картинки по запросу Джеки Чан

Картинки по запросу Роберт Дауни-младший

Картинки по запросу Том Круз

Картинки по запросу Шахрукх Кхан

Картинки по запросу Салман Кхан

Картинки по запросу Акшай Кумар

 

 

Forbes-ը հրապարակել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը (լուսանկարներ)