Կինոռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին ձերբակալել են 68 մլն ռուբլի յուրացնելու կասկածանքով

12:34 • 22.08.17

Հայտնի ռուս կինոռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով, հայտնում է lenta.ru-ն՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի կայքին հղումով:

«Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավարին մեղադրում են առնվազն 68 մլն ռուբլի յուրացնելու համար: Նշվում է, որ գումարը բյուջեից Սերեբրեննիկովին է հատկացվել 2011-2014թթ.՝ ժամանակակից արվեստի տարածմանն ուղղված «Պլատֆորմա» նախագծի իրականացման համար:

Քննությունը մտադիր է «Хардкор», «Измена» և այլ ֆիլմերի ռեժիսորին առանձնակի խոշոր չափի խարդախության մեղադրանք ներկայացնել:

ՌԴ Քրեական օրենսգրքի համաձայն՝ նման հանցագործության համար սահմանված է մինչև 10 տարի ազատազրկում, ինչպես նաև 1 մլն ռուբլի ու դրանից ավելի տուգանք:

 

Կինոռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին ձերբակալել են 68 մլն ռուբլի յուրացնելու կասկածանքով