Հայտնի են դարձել ամերիկյան հեռուստասերիալների ամենաբարձր վարձատրվող դերասանները
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն ճանաչվել է 2017 թվականին ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, դերասանը 775 000-ական դոլար է ստացել Amazon ստուդիայի՝ դեռևս անուն չունեցող սերիալի յուրաքանչյուր մասում նկարահանվելու համար:
Այս ցուցանիշով երկրորդ տեղում է հայտնվել Մարկ Հերմոնը, ով նկարահանվում է «Ծովային ոստիկանություն» սերիալում: Մեկ սերիայի համար նա 525 000 դոլար է ստացել:
Երրորդ հորիզոնականը կիսել են «Գահերի խաղը» սերիալի դերասաններ Էմիլիա Կլարկը, Նիկոլայ Քոսթեր Վալդաուն, Փիթեր Դինքլեյջը, Քիթ Հարինգթոնը և Լինա Հիդին, ինչպես նաև Քևին Քոսթները («Յելոուսթոուն») և Քևին Սփեյսլին («Խաղաքարտերի տունը»):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Forbes հանդեսը հրապարակել էր տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը:










