Linkin Park-ը հատուկ միջոցառում կանցկացնի Չեսթեր Բենինգթոնի հիշատակին

17:21 • 23.08.17

Ամերիկյան Linkin Park խումբը պլանավորում է հատուկ միջոցառում անցկացնել մենակատար Չեսթեր Բենինգթոնի պատվին: Այս մասին ասվում է խմբի թվիթերյան էջում:

Գրառման մեջ երաժիշտները շնորհակալություն են հայտնել ամբողջ աշխարհի երկրպագուներին սիրո համար, որն աջակցել է իրենց «այդ անհավանական դժվար ժամանակներում»:

«Մենք աշխատում ենք հատուկ հանրային միջոցառման վրա, որը կանցկացվի Չեսթերի պատվին Լոս Անջելեսում», - գրել են խմբի անդամները:

Նրանք խոստացել են մոտ ապագայում կիսվել միջոցառման մանրամասներով:

Հիշեցնենք, որ Չեսթեր Բենինգթոնին կախված են գտել իր առանձնատանը: Նրա մարմինը հայտնաբերվել է հուլիսի 20-ի առավոտյան։

 

 

Linkin Park-ը հատուկ միջոցառում կանցկացնի Չեսթեր Բենինգթոնի հիշատակին