Հայտնի է դարձել բոլոր ժամանակների լավագույն կատակերգական ֆիլմը

11:24 • 23.08.17

Ամերիկացի ռեժիսոր Բիլի Ուայլդերի «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը կինոքննադատների կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն կատակերգություն։

Ֆիլմն ընտրվել է BBC-ի կողմից աշխարհի 52 երկրից 253 կինոքննադատի շրջանում անցկացված հարցման արդյունքում:  

Հայտնի է, որ 1959թ. նկարահանված ֆիլմում խաղում է 20-րդ դարի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը՝ Մերիլին Մոնրոն, նրա խաղընկերներն են Թոնի Քերթիսն ու Ջեք Լեմոնը:

Ֆիլմը պատմում է 2 երաժշտի մասին, որոնք տղամարդ լինելով հանդերձ՝ կին են ձևանում՝ փորձելով թաքնվել հանցագործներից:

Բոլոր ժամանակների լավագույն կատակերգությունների առաջին տասնյակում են ներառվել նաև «Դոկտոր Սթրենջլավ»-ը (ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկ), «Էննի Հոլ»-ը (ռեժիսոր՝ Վուդի Ալեն):

 

Հայտնի է դարձել բոլոր ժամանակների լավագույն կատակերգական ֆիլմը