Գիտնականները բացահայտել են «Տերակոտե բանակի» առեղծվածը

23:04 • 23.08.17

 

Բրիտանացի և չինացի գիտնականների խումբը կարծիք է հայտնել, որ Չինաստանի առաջին կայսեր բանակի տերակոտե արձանիկները միաժամանակ պատրաստվել են մի քանի խոշոր արհեստանոցներում:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս եզրահանգմանը գիտնականները եկել են՝ ուսումնասիրելով «Տերակոտե բանակի» տարբեր արձանիկներից վերցված կավի բաղադրությունը: Արձանիկների մարմնի և հանդերձանքի որոշ մասեր, հետազոտողների կարծիքով, առանձին տարրերի տեսքով են պատրաստվել: Իսկ որոշները ձուլվել են հատուկ կաղապարներով:

«Տերակոտե բանակը», որը կազմված է 8099 ամբողջական արձանիկից, հայտնաբերվել է 1974 թվականին Ցին Շիխուանդի կայսեր (մ.թ.ա. 210–209թթ.) դամբարանի մոտ՝ Սիան քաղաքից ոչ հեռու։ Կայսեր գերեզմանատան կառուցումը, որոշ տվյալների համաձայն, տևել է 40 տարի, իսկ կառուցմանը 700 000 աշխատակից է մասնակցել:

Ըստ ավանդազրույցի՝ Ցին կայսրը սարսափում էր մահից և հավերժական կյանք էր տենչում։ Գիտնականները պնդում են, որ կայսրը 8 հազար մարդուց բաղկացած բանակ է ուղարկել, որպեսզի նրանք իր համար բերեն անմահության բալասանը, սակայն մինչև նրանց վերադարձը կայսրը մահացել է:

 

 

Գիտնականները բացահայտել են «Տերակոտե բանակի» առեղծվածը