«Գահերի խաղի» Սարը նկարահանվել է Քեթի Փերիի նոր տեսահոլովակում (տեսանյութ)

17:27 • 24.08.17

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին թողարկել է Swish Swish տեսահոլովակը, որում նկարահանվել են մի շարք աստղեր: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:

Մասնավորապես, տեսահոլովակում կարելի է տեսնել «աշխարհի ամենաուժեղ մարդկանցից մեկին»՝ Հաֆթոր Բյորնսոնին. 28-ամյա իսլանդացին հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալի շնորհիվ, որում նա կատարում է Սար մականունով Գրիգոր Կլիգանի դերը:

Տեսահոլովակում նկարահանվել են նաև դերասաններ Թերի Քրյուսը և Գեյտեն Մատարացոն, ինչպես նաև՝ երգչուհի Նիքի Մինաժը, այլք:

 

Картинки по запросу Гора из «Игры престолов»

 

«Գահերի խաղի» Սարը նկարահանվել է Քեթի Փերիի նոր տեսահոլովակում (տեսանյութ)