Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի է ունենում Ազնավուրի անվանական աստղի բացման արարողությունը (ուղիղ)
Հոլիվուդի Փառքի ծառուղում մեկնարկել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղի բացման արարողությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում:
93-ամյա Ազնավուրի ժողովրդականությունը տարածվել է տարբեր սերունդների շրջանում: Պատահական չէ, որ 1998-ին CNN-ի և Time-ի առցանց հարցման արդյունքում Շառլ Ազնավուրը ճանաչվեց «20-րդ դարի արտիստ»՝ շրջանցելով այնպիսի հանրահայտ կատարողների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը և Ֆրենկ Սինատրան:
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել:










