Մահացել է դերասան Ջեյ Թոմասը

11:50 • 25.08.17

Վաթսունինը տարեկանում քաղցկեղից մահացել է կատակերգու դերասան Ջեյ Թոմասը, հայտնում է Variety-ն:


«Ջեյ Թոմասն ամենազվարճալի և բարի մարդկանցից մեկն էր, ում հետ ես պատիվ եմ ունեցել աշխատել և ընկերություն անել»,- հայտարարել է նրա ներկայացուցիչ Թոմաս Էսթին:


Թոմասը ծնվել է Տեխասում 1948 թվականին: Նա խաղացել է «Սանտա Կլաուս-2», «Սանտա Կլաուս-3» ֆիլմերում, ինչպես նաև «Մերֆի Բրաուն» սերիալում, որի համար նա երեք անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակի և երգու անգամ արժանացել դրան:

 

Մահացել է դերասան Ջեյ Թոմասը