«Գահերի խաղի» մասին տեսանյութում հայտնված բեռնատարը քննարկումների պատճառ է դարձել համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)

17:15 • 25.08.17

Օգոստոսի 22-ին Reddit կայքում հրապարակվել է կադր «Գահերի խաղը» հեռուստասերիալի նկարահանումներից, որի հետևի պլանում բեռնատար է երևում: Լուսանկարն անմիջապես տարածվել է համացանցում, և սերիալի երկրպագուները փորձել են պարզել՝ որ սերիայում է հնարավոր տեսնել ավտոմեքենան:

Ոմանք նույնիսկ կատակով ենթադրել են՝ ինչի համար է ավտոմեքենան անհրաժեշտ Վեստերոսում և ինչ ավտոմեքենաներ կվարեին տարբեր հերոսներ:

Սերիալի YouTube-ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում պատմվում է 7-րդ եթերաշրջանի 6-րդ սերիայի նկարահանումների մասին: Ավտոմեքենան երևում է տեսանյութի 9:25-րդ րոպեին: 

 

Մի շարք օգտատերեր ենթադրել են, որ ավտոմեքենայի առկայությունը բացատրում է նոր սերիաների մի շարք վիճելի պահեր: Օրինակ, ինչու են հերոսներն առաջին սեզոնների համեմատ սկսել այդքան արագ տեղաշարժվել քարտեզով:

 

 

 

Նշենք, որ հեռարձակված տարբերակում այն չի ցուցադրվել։

«Գահերի խաղի» մասին տեսանյութում հայտնված բեռնատարը քննարկումների պատճառ է դարձել համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)