Հնարքներ, որ կբարելավեն ձեր լուսանկարչական հմտություններն՝ առանց գումար ծախսելու (լուսանկարներ)

12:05 • 26.08.17

Պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատները և աքսեսուարները հազարավոր դոլարներ արժեն, սակայն աշխատասիրության և նպատակասլացության առկայության դեպքում հնարավոր է հիասքանչ կադրեր ստանալ՝ ծախսելով հնարավորինս քիչ գումար:

Հայտնի է, որ սիրելի գործին ժամանակ հատկացնող համբերատար մարդիկ կարողանում են հասնել բարձունքների՝ չունենալով համապատասխան միջոցներ և կրթություն:

Bored Panda-ն կիսվել է հնարքներով, որոնք կօգնեն բարելավել լուսանկարչական հմտությունները և հետաքրքիր կադրեր ստանալ առանց թանկարժեք տեխնիկայի:

Լուսանկարի որոշ հատվածներ ֆոկուսից դուրս և աղոտ պատկերելու համար փայլաթիթեղ օգտագործեք

 

 

 

Հետաքրքիր ստվերներ ստանալու համար մաղ օգտագործեք

 

Ակվարիումի միջոցով կարելի է գեղեցիկ ստորջրյա կադրերի էֆեկտ ստանալ

 

Գործվածքի և ստվարաթղթի միջոցով կարելի է հետաքրքիր ֆոն ստեղծել՝ դրա հետ համապատասխանեցնելով լուսանկարվող օբյեկտի գույները

 

Լուսարձակումը մեղմելու համար տոպրակ օգտագործեք

 

Տեսանյութ նկարահանելու ժամանակ «փափկեցրեք» ապարատի տեղաշարժը՝ դրա տակ սրբիչ տեղադրելով

 

 

Վերևից կադր անելու համար լուսանկարչական ապարատը կամ հեռախոսը պատին ամրացրեք ստվարաթղթի և կպչուն ժապավենի միջոցով

 

Կադրի մեջ կարելի է լույսեր ավելացնել սովորական փոքր լամպերով

 

 

Տեսողական պատրանքներ ստեղծեք՝ «խաղալով» լուսանկարչական հեռանկարի հետ


Հնարքներ, որ կբարելավեն ձեր լուսանկարչական հմտություններն՝ առանց գումար ծախսելու (լուսանկարներ)