Հաքերները հրապարակել են «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասի սցենարը

14:33 • 26.08.17

Ամերիկյան HBO հեռուստաալիքի ներքին ցանցը կոտրած հաքերները հրապարակել են «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասի սցենարը՝ մինչ դրա պրեմիերայի կայանալը, հայտնում է Wrap-ը:

Խոսքը «Վիշապն ու գայլը» սերիայի մասին է, որը հրապարակվել է ամբողջ եթերաշրջանի սերիաների պարունակության հետ մեկտեղ՝ «HBO-ի արտահոսքի վեցերորդ ալիքը» անվան տակ:

Բացի այդ, 20 էջանոց ամբողջական սցենարն ուղարկվել է հայտնի The Independent պարբերականին:

Հրապարակվել են նաև հեռուստաընկերության աշխատանքային պայմանագրերը, որոնք կնքվել են նկարահանումներին մասնակցած աշխատակազմի հետ:

Նշենք, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի վերջին սերիայի թրեյլերը կարճ ժամանակում ավելի քան 1 մլն դիտում էր ունեցել:

 

Կարող եք կարդալ նաև՝

Ամրոցներ, ծառուղիներ և պարտեզներ. վայրեր, որտեղ նկարահանվել է «Գահերի խաղը» (լուսանկարներ)

Հաքերները հրապարակել են «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասի սցենարը