Իտալացի նկարչի 1937 թվականի կտավում iPhone են հայտնաբերել

20:11 • 26.08.17

Համացանցում քննարկվում է իտալացի աբստրակցիոնիստ Ուբերտո Ռոմանոյի 1937-ին պատկերած «Միստր Պինչոնը և Սփրինգֆիլդ բնակավայրը» կտավը, որում ավանդական հագուստով հնդկացին ձեռքում բռնած առարկային է նայում. այն իր տեսքով iPhone է հիշեցնում:

 

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, առաջինը նկարին ուշադրություն է դարձրել Motherboard-ի խմբագիր Բրայան Անդերսոնը: Լրագրողը նկարի մասին տեղեկացել է պատմաբան Դենիել Քրոունի հոդվածից, որը նվիրված է գաղութարար Ուիլյամ Պինչոնին՝ կտավի գլխավոր հերոսին:

 

Ինչպես ավելի ուշ մեկնաբանել է պատմաբանը, կտավում, իհարկե, սմարթֆոն չէ պատկերված, այլ ամենայն հավանականությամբ՝ հայելի, որը կարող է խորհրդանշել բնիկների կարգավիճակը Հյուսիսային Ամերիկայում:

 

Այլ վարկածների համաձայն՝ դա կարող էր աղոթագիրք, դանակի շեղբ կամ զենքի պատրաստման համար պիտանի մետաղական առարկա լինել:

 

 

 

Իտալացի նկարչի 1937 թվականի կտավում iPhone են հայտնաբերել