«Այլևս ոչ մի ծաղրածու». գրող Սթիվեն Քինգն արգելել է Թրամփին իր գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը դիտել

12:18 • 26.08.17

Կադր 1990 թվականի «Այն» ֆիլմից 

 

Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն Twitter-ում արգելափակելուն ի պատասխան՝ նա արգելում է նախագահին դիտել իր «Այն» (It) և «Միստր Մերսեդես» (Mr. Mercedes) ստեղծագործությունների նոր էկրանավորումները։


«Դոնալդ Թրամփն ինձ արգելափակել է Twitter-ում։ Ի պատասխան՝ ես արգելափակում եմ նրա կողմից «Այն» և «Միստր Մերսեդես» ֆիլմերի դիտումը»,- գրել է գրողը Twitter-ում։


Քինգը գրել է, որ «այլևս ոչ մի ծաղրածու Թրամփի համար», և խորհուրդ է տվել նրան «գնալ լողալ»՝ ակնարկելով «Այն» ստեղծագործության բովանդակությունը։


Նոր «Այն» ֆիլմն ԱՄՆ վարձույթում կհայտնվի սեպտեմբերի 8-ին։ Իսկ «Միստր Մերսեդես» սերիալը հեռարձակվում է ամերիկյան հեռուստատեսությամբ։


Սթիվեն Քինգը մեկ անգամ չէ, որ Թրամփին ուղղված քննադատությամբ է հանդես գալիս։

«Այլևս ոչ մի ծաղրածու». գրող Սթիվեն Քինգն արգելել է Թրամփին իր գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը դիտել