Ջեյմս Բոնդից մինչև բնապահպան. հետաքրքիր փաստեր 87-ամյա Շոն Քոնների մասին

22:08 • 26.08.17

Կինոարվեստի աշխարհում ամենահայտնի 007 գործակալի կերպարն (1962-1967, 1971) առաջինը կերտած դերասան Շոն Քոններին  87 տարեկան է: Դերասանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին, Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում:

 

Այս մասին գրում է The Independent-ը ՝մի քանի հետաքրքիր փաստ ներկայացնելով Սըր Թոմաս Շոն Քոնների մասին:

 

Դեռ պատանի հասակից նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի ֆիլմերը և հաճախ փախչում էր դասերից ֆիլմ դիտելու համար: 13 տարեկանում նա թողնում է դպրոցն, իսկ 16-ում միանում Արքայական նավատորմին:

 

Այնուհետև զբաղվել է ծանրամարտով և մասնակցել «Միստր տիեզերք» մրցույթին:

 

Իր կարիերայի ընթացքում Ջեյմս Բոնդի դերը կերտել է 7 անգամ: 1988-ին «Օսկարի» է արժանացել «Անձեռնմխելիները» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար:

 

2000 թվականին Քոններն ասպետի կոչում է ստացել Էլիզաբեթ Երկրորդ թագուհու կողմից: 2005 թվականից հեռացել է ֆիլմարվեստից և զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով:

 

 

Ջեյմս Բոնդից մինչև բնապահպան. հետաքրքիր փաստեր 87-ամյա Շոն Քոնների մասին