«Ջոն Մարտին». համացանցի օգտատերերին զարմացրել է Ջոն Սնոուի և «Գահերի խաղի» ստեղծողի նմանությունը (լուսանկարներ)

13:31 • 28.08.17

«Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուները վաղուց նկատել են, որ Ջոն Սնոուի դերակատար, անգլիացի դերասան Քիթ Հարինգթոնը զարմանալիորեն նման է «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի հեղինակին՝ ամերիկացի գրող Ջորջ Մարտինին, որի գրքերը դարձել են սերիալի հիմքը:

Այսպես, BuzzFeed-ի աշխատակից Ռայան Բրոդերիկը Twitter-ում հրապարակել է Քիթ Հարինգթոնի և Ջորջ Մարտինի լուսանկարները՝ ընդգծելով նրանց նմանությունը և իրարանցում առաջացնելով համացանցի օգտատերերի շրջանում:

Բրոդերիկի գրառումը մի քանի օրում հավաքել է ավելի քան 133 հազար հավանություն և ավելի քան 1.500 մեկնաբանություն: Մի շարք օգտատերեր զարմացել են՝ ինչպես իրենք ավելի վաղ չեն նկատել այս ակնհայտ նմանությունը: Ոմանք ենթադրել են, որ նրանց նմանությունը չի կարող պատահական լինել:

Միկրոբլոգերները կատակում են, որ վերջապես բացահայտվել է Ջոն Սնոուի ծագման շուրջ ինտրիգը. երկրպագուներն անընդհատ վիճում են՝ ովքեր են գլխավոր հերոսներից մեկի ծնողները: Ամենատարածված վարկածի համաձայն՝ Սնոուն Ռեյգար Թարգարիենի և Լիանա Սթարքի որդին է, սակայն ոմանք համամիտ չեն:

«Ոչ թե Թարգարիեն, այլ Մարտին», - կատակում է միկրոբլոգեր Դիանա Քրամերը:

Հատկանշական է, որ համացանցի օգտատերերը գտել են Ջորջ Մարտինի երիտասարդ տարիների լուսանկարները և համոզվել, որ նա իրոք նման է Հարինգթոնին:

«Սա շատ, շատ տարօրինակ է», - գրում են օգտատերերը:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ո՛չ գրողը, ո՛չ «Գահերի խաղի» դերասանները դեռ չեն մեկնաբանել ոչ պատահական նմանության մասին խոսակցությունները:

 

 

 

«Ջոն Մարտին». համացանցի օգտատերերին զարմացրել է Ջոն Սնոուի և «Գահերի խաղի» ստեղծողի նմանությունը (լուսանկարներ)