Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Միրեյ Դարքը

12:16 • 28.08.17

Ֆրանսիայում 79 տարեկանում մահացել է դերասանուհի Միրեյ Դարքը, այս մասին գրում է Parisien պարբերականը:

Շատերը նրան կհիշեն «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» ֆիլմից, որտեղ նա խաղում էր կնոջ գլխավոր դերը, թեև նրա արխիվում կան տասնյակ դերեր մի շարք ֆիլմերում:

Հայտնի է, որ 15 տարի շարունակ դերասանուհին եղել է ֆրանսիական կինեմատոգրաֆի աստղ Ալեն Դելոնի զուգընկերուհին, սակայն նրանց հարաբերություններն այդպես էլ չեն օրինականացվել:

Վերջին տարիներին Դարքը տառապում էր առողջական լուրջ խնդիրներից, նա տարել է սրտի երկու վիրահատություն:



Картинки по запросу "Высокий блондин в черном ботинке" Мирей Дарк

Картинки по запросу "Высокий блондин в черном ботинке" Мирей Дарк

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Միրեյ Դարքը