Բրյուսելում թանգարանի այցելուն պատահաբար քայլելով անցել է ժամանակակից արվեստի օբյեկտի վրայով (լուսանկար)
Բրյուսելի Գեղարվեստի կենտրոնում անցկացվող ցուցահանդեսի այցելուներից մեկը պատահաբար քայլելով անցել է ժամանակակից արվեստի նմուշի վրայով:
Le Libre-ի հաղորդմամբ՝ այցելուն, հետաքրքրվելով մեկ այլ ցուցանմուշով, չի նկատել գետնին տեղադրված ինստալյացիան, որը կապույտ լցոնիչով ավազաման է հիշեցնում:
Գեղարվեստի կենտրոնի մամուլի քարտուղարը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել՝ չնայած ինստալյացիայի մոտ զգուշացնող նշաններ են տեղադրված: Դրանից բացի, սրահում պահակ է եղել:
Նշվում է, որ ինստալյացիան ֆրանսիացի արվեստագետ Իվ Քլայնի՝ 1957 թվականին ստեղծած աշխատանքներից մեկի վերարտադրությունն է: Այս պատճառով այցելուին հաջողվել է խուսափել տուգանքից:
![]()










