Դա Վինչիի ձեռագրերը հասանելի են դարձել Բրիտանական թանգարանի կայքում

22:36 • 29.08.17

 

Լոնդոնի Բրիտանական գրադարանը ազատ հասանելիությամբ հրապարակել է իտալական Վերածննդի կարկառուն ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի պաշտոնական ձեռագիրը, որը հայտնի է «Արունդելի օրագիր» անվանումով:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, Դա Վինչիի օրագիրը հասանելի է հետևյալ հղումով:

Ձեռագրում տեղ են գտել հոդվածներ տարբեր թեմաներով, այդ թվում՝ մեխանիկայի և երկրաչափության մասին: Այն ներառում է նաև տարատեսակ էսքիզներ և դիագրամներ:

 «Արունդելի օրագիրը» համարվում է Դա Վինչիի՝ նշանակալիությամբ երկրորդ ձեռագիրը «Ատլանտյան օրագրից» հետո:

 

Դա Վինչիի ձեռագրերը հասանելի են դարձել Բրիտանական թանգարանի կայքում