«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի նկարահանումների մասին վավերագրական սերիալ է թողարկվել (տեսանյութ)

14:26 • 29.08.17

Թողարկվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի յոթերորդ սեզոնի նկարահանումների մասին վավերագրական սերիալը: Այս մասին հայտնում է Making Game Of Thrones նախագծի պաշտոնական բլոգը:

Հայտնի է, որ սերիալը ստացել է «Խաղը բացահայտված է» անվանումը: Դրա մեջ ներառվել է 7 սերիա. այս քանակությամբ դրվագներից էլ բաղկացած է յոթերորդ սեզոնը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վավերագրական շոուն ներառում է «Գահերի խաղի» ռեժիսորների, դերասանների և այլ մասնակիցների հարցազրույցները, հատուկ էֆեկտների մասին պատմություններ և այլ նյութեր նկարահանման վայրերից:

Տվյալ պահին հասանելի է «Գահերի խաղի» առաջին դրվագին նվիրված սերիան: Երկրորդի թողարկումը սպասվում է սեպտեմբերի 4-ին:


Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը ռեկորդային թվով դիտումներ է ունեցել՝ գերազանցելով նախորդ բոլոր ռեկորդները: «Վիշապն ու գայլը» սերիան դիտել է շուրջ 12,1 մլն մարդ, ինչը գրեթե 1.5 մլն-ով ավելի է նախորդ՝ 10,7 մլն ռեկորդից: Ավելի ուշ լրացուցիչ հեռարձակումներն ավելացրել են վերջին էպիզոդի դիտումների քանակը մինչև 16,5 մլն:

 

 

«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի նկարահանումների մասին վավերագրական սերիալ է թողարկվել (տեսանյութ)