Ինքնուս նկարչի աշխատանքները, որոնք չեն տարբերվում լուսանկարներից (լուսանկարներ)
Ինքնուս նկարիչ Ջոնո Դրայը բնակվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, սակայն նրա աշխատանքները հայտնի են ամբողջ աշխարհում: Նկարիչը կյանքի է կոչում իր երևակայության արդյունքում ծնված պատկերները մատիտի և թղթի միջոցով՝ վարպետորեն միահյուսելով հիպերռեալիզմը և սյուրռեալիզմը:
Big Picture-ը գրում է, որ Դրայը մեծ ուշադրություն է դարձնում նույնիսկ ամենամանր դետալներին, ահա թե ինչու նկարները ստեղծելու համար նրան պահանջվում է մի քանի օրից մի քանի ամիս: Արդյունքում այնքան իրատեսական նկարներ են ստացվում, որ տեսնելիս թվում է, թե դրանք լուսանկարներ են:
«Ինձ դուր է գալիս սահմանների բացակայությունը ստեղծագործության և աշխատանքի մեջ: Երբ միակ սահմանափակումը ձեր երևակայությունն է, հետաքրքիր է դառնում՝ որտեղ կարող է այն տանել ձեզ: Թվում է՝ ես անընդհատ ընդլայնում եմ իմ երևակայության սահմանները՝ փնտրելով մի բան, ինչի վրա արժե ժամանակ ծախսել՝ վերածելով այն նկարի», - պատմել է նկարիչը:




















