Հունգարացի արվեստագետն ուշագրավ աշխատանքներ է ստեղծում ժանյակներով և փայտի կտորներով (լուսանկարներ)
Արվեստագետները ստեղծագործում են տարբեր ժանրերում՝ օգտագործելով տարբեր նյութեր ու տեխնիկաներ և փորձելով նորամուծություններ մտցնել իրենց ոլորտներում: Հունգարացի արվեստագետ Ագնեշ Հերցեգն անհավանական աշխատանքներ է ստեղծում՝ օգտագործելով ժանյակներ, թելեր և փայտի կտորներ:
Կնոջ աշխատանքներն այնքան յուրահատուկ և նուրբ են, որ դրանք հնարավոր չէ շփոթել այլ վարպետների ստեղծագործությունների հետ:
Հերցեգի խոսքով՝ այս հեքիաթային ֆիգուրների միջոցով ինքը փորձում է ցույց տալ մեր կապը մայր բնության հետ՝ համադրելով փայտի կարծրությունը ժանյակի փափկության հետ:
«Փայտն այն կապակցող օղակն է, որ միավորում է ամեն ինչ», - ասել է նա:
Bored Panda-ն գրում է, որ Հերցեգը սովորել է Հունգարիայի գեղարվեստի համալսարանում և կատարելագործել ասեղնագործության և ժանյակագործության իր հմտությունները, ինչը թույլ է տվել նրան ընդլայնել այս արվեստի սահմանները և անկրկնելի դարձնել յուրաքանչյուր աշխատանք:




















