Բեյոնսեն խոստացել է օգնել հարազատ Հյուսթոն քաղաքին, որը տուժել է «Հարվի» փոթորկից

17:27 • 29.08.17

Երգչուհի Բեյոնսեն խոստացել է օգնել հարազատ Հյուսթոն քաղաքին, որը տուժել է «Հարվի» փոթորկից: Այս մասին հայտնում է Rolling Stone-ը:

Բեյոնսեի խոսքով՝ նա մշտապես աղոթում է բնական աղետի պատճառով խնդիրների բախված անձանց ու փրկարարների համար:

«Ես օգնություն կցուցաբերեմ այնքան մարդու, որքանին կարողանամ: Այս նպատակով աշխատում եմ իմ BeyGOOD հիմնադրամի թիմի և Հյուսթոնից քահանա Ռուդի Ռասմուսի հետ», - պատմել է երգչուհին:

Հայտնի է, որ Բեյոնսեի BeyGOOD հիմնադրամը հիմնվել է 2013 թվականին՝ ամբողջ աշխարհում օգնություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի պատճառով ամբողջությամբ հեղեղվել է Հյուսթոն քաղաքը:

 

Բեյոնսեն խոստացել է օգնել հարազատ Հյուսթոն քաղաքին, որը տուժել է «Հարվի» փոթորկից