Ֆրանսիայում անհայտ անձը թանգարանին է նվիրել պրիմիտիվիզմի հիմնադրիներից մեկի կտավը
Ֆրանսիական Լավալ քաղաքում անհայտը թանգարանին է նվիրել պարզունակ արվեստի՝ պրիմիտիվիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Անրի Ռուսոյի կտավը: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
«Անհայտ նվիրատուն եղել է թանգարանում օգոստոսի սկզբին և հիասթափվել, որ Անրի Ռուսոյի հայրենի քաղաքի հավաքածուում կա նկարչի ընդամենը 3 աշխատանք: Նա վերադարձել է՝ թանգարանին կապոց փոխանցելու համար», - պատմել է հաստատության տնօրեն Անտուանետա Լե Ֆալիեն:
Տնօրենի խոսքով՝ կապոցին նամակ է կցված եղել, որում անծանոթը բացատրել է նվեր անելու իր շարժառիթները, ինչպես նաև կտավի իսկության վկայական, որը 1995 թվականին ստորագրել է փորձագետ արվեստագետը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 32.7x46.8 չափով կտավը գտնվում է լավ վիճակում: Այն պատկերում է ձկնորսի գյուղական լանդշաֆտի ֆոնին:










