«Սայրի վրայով վազող»-ի մոտիվներով կարճամետրաժ ֆիլմ է թողարկվել (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Սայրի վրայով վազողը» ֆիլմի փրիքվելը (2036: Nexus Dawn): Նշենք, որ փրիքվելը ֆիլմ է, որի գործողությունները տեղի են ունենում ավելի վաղ լույս տեսած ստեղծագործության իրադարձություններից առաջ և նախորդում են դրանց ներքին ժամանակագրությամբ:
YouTube-ի ColliderVideos ալիքում հրապարակված կարճամետրաժ ֆիլմում նկարահանվել են Ջարեդ Լետոն և Բենեդիկտ Վոնգը: Ֆիլմը պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 1982 թվականի օրիգինալ ֆիլմի և հոկտեմբերի 6-ին թողարկվելիք սիքվելի մեջտեղում ընկած ժամանակահատվածում:
Ֆիլմում Լետոյի կերպարը փորձում է ապացուցել, որ ռեպլիկանտների՝ արտաքնապես մարդկանցից չտարբերվող ռոբոտների արտադրությունը խոչընդոտում է առաջընթացը:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ «Սայրի վրայով վազողը 2049» ֆիլմի ռեժիսոր է դարձել Դենի Վիլնյովը: Ֆիլմում, Ջարեդ Լետոից բացի, նկարահանվել են Հարիսոն Ֆորդը և Ռայան Գոսլինգը:










