Համբույրի հրաշքը. նորվեգացի լուսանկարիչն անծանոթների դիմանկարներ է արել նրանց համբուրելուց առաջ և հետո (լուսանկարներ)

08:41 • 30.08.17

Նորվեգացի լուսանկարիչ Ջոանա Սիրինգը 2017 թվականին մեկնել է Դանիա և մասնակցել Ռոսկիլդե քաղաքում անցկացվող երաժշտական փառատոնին, որտեղ ընկերացել է անծանոթ մարդկանց հետ: Հատկանշական է, որ աղջիկը ծանոթանալու արտասովոր տարբերակ է ընտրել. նա համբուրել և լուսանկարել է նրանց:

Big Picture-ը գրում է, որ Ջոանան ուղղակի մոտեցել է մարդկանց և նրանց լուսանկարելու թույլտվություն խնդրել: Դրանից հետո նա պատմել է իր ֆոտոշարքի թեմայի մասին և համբուրելու թույլտվություն խնդրել մարդուց: Թույլտվություն ստանալուց և համբուրելուց հետո նա կրկին լուսանկարել է իր նոր ծանոթներին:

«Համբույրի ժամանակ արտազատվում են դոֆամին և օքսիտոցին հորմոնները, որոնք հաճույքի և բավարարվածության զգացողություն են հաղորդում: Համբույրն անմիջապես հեռացնում է սթրեսը և ամուր էմոցիոնալ կապ ստեղծում մարդկանց միջև», - պատմել է Սիրինգը:

Աղջկա խոսքով՝ մոդելներից ոմանք արագ և հպանցիկ համբուրել են իր շուրթերը, այնուհետև սկսել ծիծաղել, իսկ մյուսները բավական երկար են համբուրվել:

«Ամենահետաքրքիրն այն է, որ համբույրից հետո ասես զգում էի, որ մի քիչ ավելի լավ եմ ճանաչում այդ մարդկանց: Կարծում եմ՝ այս զգացողությունն ընկալվում է երկրորդ դիմանկարներում», - պարզաբանել է նա:

Նշվում է, որ դիմանկարների հերոսներին ընտրելու ժամանակ լուսանկարիչը չի սահմանափակել իրեն. սեռը, ռասան, տարիքը և արտաքինը նշանակություն չեն ունեցել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համբույրի հրաշքը. նորվեգացի լուսանկարիչն անծանոթների դիմանկարներ է արել նրանց համբուրելուց առաջ և հետո (լուսանկարներ)