Ճապոնացի գործարարների դժվար կյանքը՝ չեխ լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Չեխ լուսանկարիչ Դավիդ Տեսինսկին այցելել է Ճապոնիան և ֆոտոշարք արել՝ պատմելով ճապոնացի գործարարների մասին:
«Տարիներ շարունակ նրանք իրենց գործընկերների և հաճախորդների հետ գնում են ալկոհոլային խմիչքներ ըմպելու և տուն են վերադառնում գիշերվա ժամը 2-ին, այնուհետև արթնանում լուսաբացին ու կրկին գնում աշխատանքի: Երբեմն նրանք քնում են փողոցներում, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ տաքսի նստել: Նրանք աշխատում են օրական 14 ժամ կամ նույնիսկ ավելի շատ», - պատմել է Տեսինսկին:
Լուսանկարչի խոսքով՝ իրենց կարիերայի վրա կենտրոնացած այս մարդիկ փողոցներով քայլում են ուրվականների պես:
«Եվս 5 տարի, և ես ավելի բարձր պաշտոնի կհասնեմ այս անվերջ բուրգում», - ասել է ֆոտոշարքի հերոսներից մեկը:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարչի ֆոտոշարքը, որը հրապարակվել է Bored Panda կայքում:




















