«Գահերի խաղի» Սերսեյ Լանիսթերի դերակատարը նկարահանվել է Kasabian-ի տեսահոլովակում (տեսանյութ)
Բրիտանական Kasabian ռոք խումբը թողարկել է Ill Ray (The King) երգի տեսահոլովակը: Այն հասանելի է խմբի YouTube ալիքում:
Հատկանշական է, որ տեսահոլովակում նկարահանվել է անգլիացի դերասանուհի Լինա Հիդին, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Սերսեյ Լանիսթերի դերը կատարելու շնորհիվ:
Տեսահոլովակում Հիդին կանչում է մահացած թագավորի հոգին՝ նրա հետ երեկույթ անելու համար:
Lenta.ru-ն նշում է, որ Ill Ray (The King) երգը ներառվել է Kasabian-ի վեցերորդ՝ For Crying Out Loud ալբոմում, որը լույս է տեսել մայիսին:










