Կիանու Ռիվզը և Վայնոնա Ռայդերը նկարահանվել են ռոմանտիկ կատակերգությունում
Դերասաններ Կիանու Ռիվզը և Վայնոնա Ռայդերը դարձել են «Նշվանակման վայր. հարսանիք» ռոմանտիկ կատակերգության հերոսներ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմի վրա աշխատում է «Խելագարվում եմ քեզ համար» սերիալի նախկին սցենարիստ և կատարողական պրոդյուսեր Վիկտոր Լևինը:
Սյուժեի համաձայն՝ երկու հերոսներ որպես հյուրեր ժամանում են հարսանիքի և տոնական օրերի ընթացքում սիրահարվում իրար:










