Լեոնարդո Դի Կապրիոն 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հարվի» փոթորկից տուժածներին
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը 1 միլիոն դոլար է փոխանցել «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելու համար, հայտնում է The Washington Post-ը:
One Way կազմակերպության ղեկավար Բրայան Գալախերը շնորհակալություն է հայտնել դերասանին նվիրատվության համար:
«Մենք անչափ շնորհակալ ենք Լեոնարդո Դի Կապրիոյին և նրա հիմնադրամին ցուցաբերած մեծահոգության համար»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Տեխասում «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելու համար 1 միլիոն դոլար է նվիրաբերել դերասանուհի Սանդրա Բուլոկը:
Իր հերթին՝ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իրենց ընտանիքը 500.000 դոլար կնվիրաբերի ԱՄՆ Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժածներին օգնելու համար։










