«Վեստերոս» մտացածին սերիալի թրեյլերում ցուցադրվել է «Գահերի խաղը» 21-րդ դարում (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ հայտնվել, որը նմանակում է «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալը: Այն հրապարակվել է Westeros The Series յութուբյան ալիքում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, իրական սերիալի իրադարձությունները նմանակող տեսանյութում տեղափոխվել են 21-րդ դար: Նախագծի կարգախոսն է «Որքան շատ է ամեն ինչ փոխվում, այնքան շատ է ամեն ինչ մնում նախկինի պես»:
Հոլովակում ժամանակակից քաղաք է պատկերվում, որտեղ Տարգարիեն անունով փողոց կա, իսկ շենքերի ճակատամասերում տեղադրված էկրաններով հեռարձակվում է վարչապետ Լանիսթերի ելույթը:
«Վեստերոս սերիալի» տեսահոլովակը ներկայացվել է որպես ապագա նախագծի թրեյլեր:










