Մոսկվայի կենտրոնում բեռնատարի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է երգչուհի Լինդան
Երգչուհի Սվետլանա Գեյմանը, ով հայտնի է Լինդա բեմական կեղծանվամբ, լրատվամիջոցներին պատմել է Մոսկվայի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները:
Ինչպես գրում է РБК-ն, Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած վրաերթի հետևանքով տուժել է նաև նրա ազգականուհին՝ Աննա Վագները:
«Չգիտեմ՝ որտեղից հայտնվեց բեռնատար մեքենա, սկսեց գալ մեզ վրա, մենք կուչ եկանք միասին և պառկեցինք նրա տակ, մեքենան անցավ մեր վրայով ու շարունակեց իր ընթացքը», - պատմել է երգչուհին:
Դրանից հետո մեքենան հասել է մինչև փողոցի վերջը, շրջվել ու անհետացել՝ փողոցում թողնելով տուժած կանանց:
Թեև Լինդայի վիճակը գնահատվել է բավարար և նա դուրս է գրվել հիվանդանոցից՝ բժիշկները հայտնել են, որ Լինդան ունի մեջքի և կրծքավանդակի շրջանում վնասվածքներ, վնասվածքներ ունի նաև նրա ազգականուհին: Վերջինս, իր հերթին, պատմել է, որ բեռնատարը շարժվել է շատ դանդաղ, կարծես վարորդը քնած լիներ:
Նշվում է, որ МАЗ-ի վարորդը ձերբակալվել է, ենթադրաբար նա կորցրել է ղեկի կառավարումը։
Երգչուհու հայտնի երգերից մեկը.










