Վենետիկի կինոփառատոնում Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակների ծնվելուց հետո առաջին անգամ հայտնվել են հանրության առաջ (լուսանկարներ)

15:17 • 01.09.17

Ջորջ և Ամալ Քլունիներն Իտալիայում են Վենետիկի կինոփառատոնին մասնակցելու համար, որտեղ Ջորջ Քլունին ներկայացրել է «Սուբուրբիկոն» (Suburbicon) ֆիլմը: Հայտնի է, որ նա դարձել է կատակերգական դետեկտիվի ռեժիսորը:

Սյուժեի համաձայն՝ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1950-ական թվականներին՝ Սուբուրբիկոն մտացածին քաղաքում: Օրինակելի և բարեպաշտ ընտանիքի տուն ներխուժում է տեղի ունենում, ինչը նրանց ստիպում է դիմել շանտաժի, դավաճանության և վրեժի:

The Daily Mail-ը գրում է, որ Վենետիկում զույգն առաջին անգամ է հայտնվել հանրության առաջ հունիսին երկվորյակներ Էլլայի և Ալեքսանդրի լույս աշխարհ գալուց ի վեր: Ամալը և Ջորջը հիացրել են միջոցառման հյուրերին իրենց բարձրաճաշակ հագուստով: Ջորջը կրել է սև կոստյում, իսկ Ամալը՝ սպիտակ կետերով թեթև սև զգեստ և բարձրակրունկ կոշիկներ:

Նշվում է, որ գիշերն ամուսինները վայելել են նավով զբոսանքը, և լուսանկարիչներն անմահացրել են նրանց ռոմանտիկ ժամանցը:

 

 

 

  

 

 

 

 

 

  

 

Վենետիկի կինոփառատոնում Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակների ծնվելուց հետո առաջին անգամ հայտնվել են հանրության առաջ (լուսանկարներ)