Ջեքի Չանը ֆիլմ կնկարահանի «Լե Մանի 24 ժամ» ավտոմրցարշավի մասին

23:40 • 01.09.17

Հանրահայտ դերասան Ջեքի Չանը պատրաստվում է ֆիլմ նկարահանել «Լե Մանի 24 ժամ» մրցարշավի մասին: Այս մասին հայտնում է Motor.ru-ն՝ վկայակոչելով Լե Ման քաղաքի զբոսաշրջության բյուրոյի տնօրեն Բրունո Ռեյին:

Վերջինիս խոսքով՝ դա հետադարձ հայացք է լինելու ավտոմրցարշավի պատմությանը: Այն նկարահանելու է չինական խումբը՝ Ջեքի Չանի գլխավորությամբ, որի թիմը վերջին երկու տարում հանդես է գալիս մրցարշավում:

Ֆիլմի նկարահանումներն, ինչպես ակնկալվում է, սկսվելու են 2018-ի ապրիլին:

Չինացի դերասանը հանդիսանում է Jackie Chan DC Racing մրցարշավային թիմի համասեփականատերը:

 

 

Ջեքի Չանը ֆիլմ կնկարահանի «Լե Մանի 24 ժամ» ավտոմրցարշավի մասին