ԱՄՆ-ում անցկացվող «Այրվող մարդ» փառատոնը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ն ԱՄՆ-ի Նևադա նահանգի Բլեք Ռոք անապատում անցկացվում է «Այրվող մարդ» (Burning Man) փառատոնը: Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1986 թվականին, երբ երկու ընկեր Սան Ֆրանցիսկոյի լողափներից մեկում վառել են 2.5 մետր բարձրություն ունեցող արձանը:
Այս նախաձեռնությունը վերածվել է միջոցառման, որի ընթացքում ամառային արևադարձի ժամանակ սկսել են վառել մոտ 100 մետր բարձրությամբ արձաններ:
Bored Panda-ն գրում է, որ այս տարի Burning Man («Այրվող մարդ») փառատոնը հյուրընկալել է մոտ 70 հազար մարդու: Այն նկարագրվում է որպես «համայնքին, արվեստին և ինքնարտահայտմանը նվիրված ժամանակավոր քաղաք»:































