Մկանային դիստրոֆիայով տառապող ռուս աղջիկն արվեստի միջոցով պայքարում է հիվանդության դեմ (տեսանյութ)

08:40 • 01.09.17

Հիվանդ մարդիկ տարբեր ձևով են ընկալում իրենց վիճակը և դրա հիման վրա տարբեր ապրելակերպ վարում: Այսպես, ոմանք հանձնվում և հուսահատության են մատնվում, մինչդեռ մյուսները պայքարում են հիվանդության դեմ և շարունակում վայելել կյանքը:

Ռուսաստանում բնակվող այս աղջնակը պայքարի և արիության վառ օրինակ է. աղջիկը երեք ամսականից տառապում է մկանային դիստրոֆիայով, և այժմ նա չի կարող քայլել կամ նույնիսկ բարձրացնել ձեռքերը:

Այս հիվանդությունն առաջացնում է մկանների զարգացող թուլություն և մկանային մասսայի կորուստ: Ցավոք, հիվանդությունը չի բուժվում, սակայն խիզախ աղջիկն իր ամբողջ ուժերը և էներգիան ներդնում է արվեստի մեջ՝ նկարչության միջոցով պայքարելով այս վիճակի դեմ:

Ստորև ներկայացնում ենք աղջնակի ամենասիրելի զբաղմունքը ցուցադրող տեսանյութը, որը հրապարակվել է Bored Panda կայքում:

 

Մկանային դիստրոֆիայով տառապող ռուս աղջիկն արվեստի միջոցով պայքարում է հիվանդության դեմ (տեսանյութ)