Անջելինա Ջոլին Լոս Անջելեսում ներկայացրել է իր նոր ֆիլմը (լուսանկարներ)
Ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին Լոս Անջելեսում ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ «Սկզբից նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» (First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers) ֆիլմը:
Հայտնի է, որ 42-ամյա Ջոլին դարձել է ֆիլմի ոչ միայն ռեժիսորը, այլ նաև պրոդյուսերը:
Լոս Անջելեսում Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի համար կազմակերպվել է ֆիլմի ցուցադրությունը, որից առաջ Անջելինան պատասխանել է լրագրողների հարցերին:
Kp.ru-ն գրում է, որ լրագրողների հետ շփվելու ժամանակ Ջոլին սև կաշվե գոտիով սպիտակ զգեստ է կրել: Նրա նուրբ կերպարը համալրել են մարմնագույն կոշիկները: Սակայն լրագրողների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ նա կրծկալ չի կրել, ինչի պատճառով զգեստի բարակ գործվածքն ընդգծել է նրա մարմինը:
Դերասանուհուն խոշոր պլանով նկարահանող լուսանկարիչները նշել են, որ նա հիասքանչ տեսք ունի՝ չնայած վերջերս Բրեդ Փիթի հետ ամուսնալուծվելու հետևանքով ապրած սթրեսին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Անջելինա Ջոլին իր 6 երեխաների հետ մեկնել էր Կամբոջա, որտեղ ներկայացրել էր իր նոր ռեժիսորական աշխատանքը՝ «Սկզբից նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» կինոնկարը՝ նկարահանված Լունգ Անգի համանուն գրքի հիման վրա:
Ավելի ուշ ամերիկյան Netflix ծառայությունը հրապարակել է ֆիլմի առաջին թրեյլերը:













