Նոր «Աստղային պատերազմներում» չար ռոբոտ կհայտնվի
Disney-ը և ռոբոտների արտադրությամբ զբաղվող Sphero ընկերությունը ներկայացրել են ВВ-9Е նոր ռոբոտին, որը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, հայտնի ֆիլմաշարի ութերորդ մասում այդ ռոբոտը չար կերպար է լինելու՝ ի տարբերություն ВВ-8-ի: Արտադրողները նոր ռոբոտին նկարագրում են որպես «կլոր սպառնալիք»:
Ինչպես նախորդ ռոբոտին դեպքում, նոր կերպարը ևս գնդակաձև մարմին և կարմիր աչք կունենա:
Նոր ռոբոտը հասանելի կլինի նաև խանութներում և կվաճառվի 150 դոլար արժեքով:
Ինչպես հայտնի է, «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմը կթողարկվի 2017-ի դեկտեմբերի կեսերին:
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը նկարահանելու են դեռևս 15 տարի: Disney կինոստուդիան հայտարարել է, որ բավականաչափ քանակով սյուժեներ ունի:










