Վենետիկի կինոփառատոնի բացման արարողության հյուրերի զարդերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Վենետիկում 74-րդ անգամ բացվել է աշխարհի ամենահին կինոփառատոնը, և կրկին աստղերը հավաքվել են Լիդո կղզում գտնվող Palazzo del Cinema-ում: Կինոփառատոնը բացել է ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի «Փոքրացում» (Downsizing) ֆիլմը, որում գլխավոր դերում հանդես է գալիս Մեթ Դեյմոնը՝ իր մարմինը փոքրացնել որոշող ամերիկացու դերում: Դեյմոնը Վենետիկում կներկայացնի անմիջապես երկու ֆիլմ, երկրորդը նկարահանել է Ջորջ Քլունին՝ Քոեն եղբայրների սցենարով:
Tatler.ru-ն գրում է, որ կինոփառատոնի գլխավոր հովանավորն արդեն 13 տարի է՝ շվեյցարական Jaeger-LeCoultre ժամացույցի բրենդն է:
Աղբյուրը մանրամասնում է, որ փառատոնի բացման արարողության հյուրերն աչքի են ընկել ոչ միայն իրենց ինքնատիպ զգեստներով, այլ նաև նրբաճաշակ զարդերով և աքսեսուարներով:
Այսպես, Jaeger-LeCoultre-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ջեֆրի Լեֆևրը ներկայացել է մոտ 320 հազար դոլար արժողությամբ Duometre Spherotourbillon ժամացույցով, իսկ երեկոյի գլխավոր հերոսը՝ ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, կրել է մոտ 10 հազար դոլար արժողությամբ Master Ultra Thin Moon ժամացույց:
Միջոցառման հյուրերի, լրագրողների և լուսանկարիչների ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմոդելներ Բյանկա Բալթին, Իզաբել Գուլարը և Իզաբելի Ֆոնտանան, որոնք կրել են Chopard բրենդի զարդեր:
Էվա Ռիկոբոնոն Jaeger-LeCoultre — Rendez-Vous Sonatina ժամացույցով

Կինոփառատոնի ժյուրիի անդամ Ռեբեկա Հոլը Jaeger-LeCoultre — Rendez-Vous Ivy Secret ժամացույցով



Բյանկա Բալթին Chopard բրենդի զարդերով


Իզաբելի Ֆոնտանան Chopard զարդերով


Իզաբել Գուլարը Chopard բրենդի զարդերով

Ջեֆրի Լեֆևրը և Էվա Ռիկոբոնոն













