Կոմիսար Կատանիի դերակատարը հայտարարել է կինոյում կարիերան ավարտելու մասին
Իտալացի դերասան և ռեժիսոր Միքելե Պլաչիդոն, որը հայտնի է կոմիսար Կորադո Կատանիի դերով, հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու ֆիլմերում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իտալական աղբյուրը:
«Ես այլևս կինոդերասան չեմ լինի, այս գործում ինձ համար այլևս խթանող հանգամանքներ չկան: Այս տարի ինձ դեր են առաջարկել երկու լուրջ ֆիլմում, սակայն ես հրաժարվել եմ», - ասել է 71-ամյա դերասանը:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ մտադիր չէ թողնել թատրոնն ու նախկինի պես կշարունակի զբաղվել ռեժիսորական աշխատանքով:
Միքելե Պլաչիդոն ֆիլմերում նկարահանվում 1972 թվականից: Նրա ֆիլմադարանում ավելի քան 100 դեր կա: Իր կարիերայի ընթացքում արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին՝ տղամարդու լավագույն դերակատարման համար:










