Ջորջ և Ամալ Քլունիների շլացնող տեսքը՝ Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
Իտալական Վենետիկում մեկնարկել է հեղինակավոր կինոփառատոնը, ինչի շնորհիվ նույն վայրում են հավաքվել համաշխարհային կինոարվեստի մի շարք երևելի ներկայացուցիչներ ու այլ ոլորտի աստղեր:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Վենետիկի 74-րդ կինոփառատոնի գլխավոր աստղերից են Ջորջ ու Ամալ Քլունիները, որոնք միասին ներկա են եղել «Suburbicon» ֆիլմի պրեմիերային: Հատուկ այս առիթի համար 39-ամյա տիկին Քլունին կրել է Versace շքեղ զգեստ, որում շլացնող տեսք է ունեցել:
Հետաքրքրական է, որ միջազգային կարգի փաստաբանը, որը ամռան սկզբին է երկվորյակների երջանիկ մայր դարձել, ծննդաբերությունից արդեն 3 ամիս անց կարող է պարծենալ հրաշալի կազմվածքով:
Ամալ Քլունիի անթերի կերպարը լրացրել է էլեգանտ հագնված 53-ամյա դերասանը:

















