Ռեփեր Լիլ Ուեյնը հոսպիտալացվել է. լրատվամիջոցներ
Չիկագոյում հոսպիտալացվել է հայտնի ռեփեր Դուեյն Մայքլ Քարթեր կրտսերը, որն առավել հայտնի է Լիլ Ուեյն անունով, այս մասին գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ ռեփերին առանց գիտակցության հայտնաբերել են Չիկագոյի հյուրանոցներից մեկի համարում:
Ույենն առաջին անգամ չէ, որ հիվանդանոցում է հայտնվում: Ավելի վաղ նա խոստովանել է, որ տառապում է էպիլեպսիայով և ժամանակ առ ժամանակ նոպաներ է ունենում: 2016թ.-ին հայտնի ռեփերին հոսպիտալացրել էին ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո, երբ նրա առողջական վիճակը կրկին սրվել էր:
Այս անգամ, ինչպես հայտնի է, Լիլ Ուեյնը նոպա է ունեցել հյուրանոցային համարում։
Համաշխարհային ճանաչում ունեցող ռեփերն արժանացել է MTV Video Music Award, Grammy և այլ հեղինակավոր մրցանակների:










