Միշել Օբաման կրկնօրինակել է Բեյոնսեի կերպարը երգչուհու ծննդյան առթիվ (լուսանկար)
Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման, որը շատ մտերիմ է երգչուհի Բեյոնսեի հետ, սեպտեմբերի 4-ին երգչուհու 36-ամյակը յուրահատուկ ձևով է շնորհավորել:
Ինչպես նշում է The Independent-ը, ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը կրկնօրինակել է Բեյոնսեի Formation տեսահոլովակի կերպարը: Դրանից հետո աստղային երգչուհին Միշել Օբամայի լուսանկարը տեղադրել է իր պաշտոնական կայքում:
Հետաքրքրական է, որ տիկին Օբամայից զատ, Բեյոնսեին կրկնօրինակող կերպարներով են ներկայացել թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհիներ Քելի Ռոուլենդն ու այլ հայտնիներ:











