Ժամանակակից տեխնոլոգիաներից կտրված երեխաների հանգիստը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Հետաքրքիր, գեղեցիկ և իմաստալից կադրեր կարող են ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչները, այլ նաև իրենց ուժերը փորձող սկսնակները: Այսպես, Child Photo Competition միջազգային ֆոտոմրցույթը նվիրված է ամբողջ աշխարհում երեխաների կյանքն արձանագրող տաղանդավոր լուսանկարիչներ բացահայտելու և աջակցելու գործին:
Մրցույթի կազմակերպիչների համաձայն՝ ամեն ամիս իրենք որևէ թեմայով մրցույթ են հայտարարում՝ լուսանկարիչներին հնարավորություն տալով իրենց տաղանդի միջոցով ցուցադրել երեխաների կյանքի հատուկ պահերը:
Այս անգամ մրցույթի մասնակիցներին յուրահատուկ առաջադրանք է ներկայացվել. նրանք պետք է լուսանկարներով պատմեն երեխաների մասին, որոնք իրենց հանգիստը վայելում են առանց ժամանակակից տեխնոլոգիաների:
Bored Panda-ն հրապարակել է մրցույթի լավագույն լուսանկարները, որոնք և ներկայացնում ենք ստորև.
Մրցույթի հաղթող՝ Մարսիա Ֆերնանդես, Բրազիլիա

Եզրափակիչ փուլ անցածների աշխատանքները



















