Դերասան Ռամի Մալեկը «վերածվել» է լեգենդար Ֆրեդի Մերկուրիի՝ նրա մասին կենսագրական ֆիլմի համար (լուսանկարներ)

12:58 • 06.09.17

Համացանցում հրապարակվել է դերասան Ռամի Մալեկի մասնակցությամբ նոր լուսանկար, որում նա անճանաչելիորեն կերպարանափոխվել է՝ «վերածվելով» 1980-ականների ռոք լեգենդ Ֆրեդի Մերկուրիի:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 36-ամյա Մալեկը նկարահանվում է Մերկուրիի ու Queen ռոք խմբի մասին ֆիլմում, որում մարմնավորում է համաշխարհային ճանաչում վայելող երգչին:

«Ուղղակի ցնցող է, երբ բացում ես աչքերդ ու հայելու մեջ տեսնում քեզ նայող լիովին այլ մարդու»,-նշել է Մալեկը:

Ֆիլմը կպատմի 1970թ. Մերկուրիի՝ Բրայան Մեյի ու Ռոջեր Թայլերի հետ միավորման ու բեղմնավոր գործուենության (մինչև 1985թ.) մասին:

Հայտնի է, որ Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991թ.՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից: Մինչդեռ Queen-ը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ռոք խմբերից:

 

Ռամի Մալեկ

 

Картинки по запросу Rami Malek portraying Freddie Mercury

Rising star: Malek has big shoes to fill portraying Mercury

 

Ֆրեդի Մերկուրի

 

Rock king: Freddie Mercury performing at Live Aid in London 1985

 

Legendary: The British frontman had a four octave pitch

Super group: Queen in 1973. Left to right: drummer Roger Taylor, singer Mercury, guitarist Brian May, and bassist John Deacon.