«Թռիչք կկվի բնի վրայով» գիրքը և ֆիլմը սերիալ-պրիքվել կունենան

23:23 • 07.09.17

Ամերիկացի գրող Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպը և դրա հիման վրա Միլոշ Ֆորմանի նկարահանված ֆիլմը սերիալ-պրիքվել կունենան: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Netflix օնլայն ծառայության նոր նախագիծը կոչվում է «Ռետչեդ»: Այն նվիրված է օրիգինալ պատմության բուժքույր Միլդրեդ Ռետչեդին: Արդեն պատվիրվել է երկու եթերաշրջան՝ ընդհանուր առմամբ 18 սերիա:

Նշվում է, որ պրիքվելի վրա կաշխատի Ռայան Մերֆին, իսկ գլխավոր դերը կկատարի Սառա Պոլսոնը: Օրիգինալ ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Մայքլ Դուգլասը, դարձել է պրիքվելի կատարողական պրոդյուսերը:

Սերիալի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն 2018 թվականի կեսին: «Ռետչեդ»-ի հեղինակները մտադիր են պատմել՝ ինչպես է հերոսուհին բուժքույրից դարձել հրեշ:

«Թռիչք կկվի բնի վրայով» գիրքը և ֆիլմը սերիալ-պրիքվել կունենան